Աբխազիայի իշխանությունները խորհրդարանից հետ կկանչեն զանգվածային ցույցերի տեղիք տված փաստաթուղթը
Երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով Աբխազիայի նախագահի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի վավերացումը հետ կանչելու մասին, ուրբաթ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ներկայումս նախագահի աշխատակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից «Աբխազիայի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը հետ կանչելու մասին։ Որոշումը կայացվել է հանրապետությունում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։