չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աբխազիան ու Դոնեցկը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Աբխազիան ու Դոնեցկը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, հայտնում են Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է, որ  ՛՛ներկայումս պատրաստվում է բարեկամության և համագործակցության մասին միջպետական պայմանագրի նախագիծ, որը հիմք կհանդիսանա Աբխազիայի Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջև իրավական դաշտի հետագա ձևավորման համար՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։

 

  • Կիսվել: