5 վայրկյան՝ ուկրաինական օդանավը խոցելու մասին որոշում կայացնելու համար. մանրամասներ
Իրանի տարածքում ուկրաինական օդանավը խոցած օպերատորն այն ընկալել է որպես թշնամական օբյեկտ, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն:
Կապի հետ ունեցած խնդիրների պատճառով օպերատորը չի կարողացել «թշնամական օբյեկտի» մասին զեկուցել հրամանատարությանը, դրա համար ինքնուրույն է որոշել արձակել թևավոր հրթիռը: Ըստ Խաջիզադեի՝ որոշում կայացնելու համար օպերատորը 5 վայրկյան ժամանակ է ունեցել, արդյունքում նա սխալ որոշում է կայացրել ու արձակել հրթիռը:
Նա նաև նշել է, որ իրանական իշխանություններին խնդրել են ամերիկյան բազաներին հարվածելու ընթացքում դադարեցնել ավիափոխադրումները, սակայն պահանջը չի կատարվել: