շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում

Մարտի 17-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավային մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել Է Բենդեր Աբաս քաղաքից (բնակչությունը շուրջ 352 հազար) 166 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդումներ այս պահին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: