շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում

5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում

5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հինդու Քուշ լեռնաշղթայի մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է Բադախշան նահանգի Ջուրմ բնակավայրից 35 կմ հարավ-արևելք։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

  • Կիսվել: