ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2024 թվականը վճռորոշ է լինելու պատերազմում․ Զելենսկու գրասենյակի ղեկավար

2024 թվականը վճռորոշ է լինելու պատերազմում․ Զելենսկու գրասենյակի ղեկավար

Պատերազմում վճռորոշ է լինելու 2024 թվականը։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ն, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում։

Նշելով, որ պատերազմում շրջադարձային կետ է մոտենում՝ Երմակն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական գործողությունը շարունակվում է, ուկրաինացի զինվորները հաստատվել են Դնեպրի ձախ ափին, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիտի, թե ինչպես հասնել հաղթանակի։

Զելենսկու գրասենյակի ղեկավարը նաև կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

  • Կիսվել: