2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն
2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ:
Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի տարբեր շրջաններում իսրայելական հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 45 պաղեստինցի, 256-ը՝ վիրավորվել։