ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2020-ի հոկտեմբերին Սարկոզին կկանգնի դատարանի առջեւ

2020-ի հոկտեմբերին Սարկոզին կկանգնի դատարանի առջեւ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի նկատմամբ կոռուպցիայի եւ քննության վրա ազդելու մասին գործով դատական գործընթացը կանցկացվի հոկտեմբերի 5-22-ին, տեղեկացնում է France-Presse-ը:

Նշվում է, որ նախնական լսումները կկայանան 2020 թվականի հունիսի 17-ին:

Հաղորդվում է նաեւ, որ Սարկոզին կասկածվում է կաշառք տալու փորձերի եւ ծառայողական գաղտնիքը չպահպանելու մեջ։ Նման մեղադրանքներ էին ներկայացվել նաեւ նրա փաստաբան Տյերի Էրզոգին եւ գերագույն դատախազ Ժիլբեր Ազիբերին, ով այժմ թոշակառու է։

Ըստ քննիչների՝ 2014թ․ Սարկոզին Էրզոգի միջոցով փորձել է Ազիբերից փակ ծառայողական տեղեկատվություն իմանալ։ Նրանց կարծիքով՝ նախկին նախագահը ցանկացել է հետ ստանալ հետաքննության ընթացքում բռնագրավված փաստաթղթերը, որոնք վկայում էին, որ 2007թ․ իր նախընտրական քարոզարշավում անօրինական օգտագործվել են L'Oreal-ի համասեփականատեր Լիլիան Բետանկուրի դրամական միջոցները։

Նշվում է, որ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները հիշեցրել են, որ 2012 թվականի նախագահի պաշտոնում Սարկոզիի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո քննիչները սկսել են գաղտնալսել նրա հեռախոսազրույցները: Իրավապահ մարմինները կարծում են, որ նախկին նախագահի նախընտրական քարոզարշավը կարող էր ֆինանսավորել Մուամմար Քադաֆին: Քննչական մարմինների վարկածով՝ նախկին նախագահը Էրզոգի հետ զրույցի ընթացքում հասկացնել է տվել, որ պատրաստ է Ազիբերին տեղավորել Մոնակոյում շահավետ պաշտոնի հետաքննության ընթացքում իրեն ծառայություն մատուցելու դեպքում:

Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Սարկոզին խոսել է իր փաստաբանի հետ բջջային հեռախոսով, որը պատկանել է ոմն Փոլ Բիսմյուտին: Էրզոգը նաեւ օգտագործել է սիմ-քարտով հեռախոս, որը կարելի է գնել առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու:  

  • Կիսվել: