ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2019-ի ամենահաջողակ և «անհաջողակ» միլիարդատերերի վարկանշային ցանկը. Forbes

2019-ի ամենահաջողակ և «անհաջողակ» միլիարդատերերի վարկանշային ցանկը. Forbes

Forbes ամսագիրը հրապարակել է ֆինանսական առումով անցնող տարվա ամենահաջողակ և «ամենաանհաջողակ» միլիարդատերերի ցանկը: Այս տարի ամենահաջողակ գործարար է դարձել ֆրանսիական LVMH (Moet Hennessy - Louis Vuitton) ընկերության ղեկավար Բեռնար Առնոն:

Նրան են պատկանում Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշները:

Forbes-ի հաղորդմամբ՝ մոլորակի երրորդ ամենահարուստ մարդու կարողությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 մլրդ դոլարով: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որն այս տարի հարստացել է 22 մլրդ դոլարով:

Վարկանիշում երրորդ տեղում է հայտնվել Zara ապրանքանիշի սեփականատեր Ամանսիո Օրտեգան՝ 17,3 մլրդ դոլար ցուցանիշով:

2019 թվականի արդյունքներով՝ «անհաջողակների» ցուցակում տեղ են գտել հնդիկ գործարար Ազիմ Պրեմժին (-14,1 մլրդ դոլար), Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը (-13,1 մլրդ դոլար), ինչպես նաև Essel Group-ի նախագահ Սուբհաս Չանդրան (-3,4 մլրդ դոլար):

Վարկանշային ցուցակը կազմելիս վերլուծության է ենթարկվել 2200 միլիարդատերերի ակտիվների արժեքը՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում:

  • Կիսվել: