շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քիմ Քարդաշյան, Նուբար Աֆեյան, Էդուարդո Էռնեկյան, Սամվել Կարապետյան. 6 հայ միլիարդատեր՝ Forbes-ի ցուցակում

Քիմ Քարդաշյան, Նուբար Աֆեյան, Էդուարդո Էռնեկյան, Սամվել Կարապետյան. 6 հայ միլիարդատեր՝ Forbes-ի ցուցակում

Ամերիկյան Ֆորբս պարբերականը հրապարակել է 2022թ. միլիարդատերերի ցուցակը, որը գլխավորում է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 219 մլրդ դոլար, հաղորդում է B24-ը:

երկրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 171 մլրդ դոլար։ է՝ 158 մլրդ դոլար, եռյակը եզրափակում է LVMH սեփականատեր Բեռնար Առնոն՝ 158 մլրդ դոլար:

Չորրորդ հորիզոնականում Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 129 մլրդ դոլար։ Աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթն հինգերորդն է՝ 118 մլրդ դոլար։ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը 6-րդն է՝ 111 մլրդ դոլար։ Յոթերորդը Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինն է՝ 107 մլրդ դոլար։ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը ութերորդն է՝ 106 մլրդ դոլար։ Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը իններորդն է՝ 91.4 մլրդ դոլար։ Տասնյակը եզրափակում է Մուկեշ Ամբանին՝ 90.7 մլրդ դոլար։

 
 

Միլիարդատեր հայերի թվում 6 հոգի է՝ նախորդ 9-ի փոխարեն: Կրճատման պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է, որը բերել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերի կարողության կտրուկ անկման։ Ցուցակից դուրս են մնացել Արտյոմ Խաչատրյանը, Ալբերտ Ավդոլյանը և Ռուբեն Վարդանյանը։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2,448-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 1.1 մլրդ դոլար: Դեռևս 2022թ. հունվարի սկզբին Կարապետյանի կարողությունը կազմում էր 4.6 մլրդ դոլար։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար, 2022թ. հունվարի 5-ի համեմատ կարողությունը նվազել է 0.3 մլրդ դոլարով։ Գալիցկին ցուցակի 951-րդ տեղում է։

 

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը կազմել է 2 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1513-րդ հորիզոնականում է։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ նրա կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով։

Քիմ Քարդաշյանը 1,645 հորիզոնականում է, նրա կարողությունը 1.8 մլրդ դոլար է: 2022թ. հունվարի 5-ի համեմատ նրա կարողությունն աճել է 0.6 մլրդ դոլարով։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.7 մլրդ դոլար է, նա ցուցակի 1,729-րդ հորիզոնականում է։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ արձանագրվել է անկում 1.1 մլրդ դոլարով։

Էդուարդո Էռնեկյանի կարողությունը գնահատվել է 1.5 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1,929 հորիզոնականում է։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։

  • Կիսվել: