չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է ծանրաբեռնված․ քննարկվում է այնտեղ նոր շենքերի, շինությունների ավելացման հարցը․ ՏԿԵ նախարար

«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է ծանրաբեռնված․ քննարկվում է այնտեղ նոր շենքերի, շինությունների ավելացման հարցը․ ՏԿԵ նախարար

2022թ–ին ավիացիայի ոլորտում Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցել։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` փաստելով, որ այս պահին արդեն 7 հայկական ավիաընկերություն կա։

«Ավիափոխադրումների մեջ հայկական ընկերությունների մասնաբաժինն անընդհատ ավելանում է։ Եթե 2018թ–ին Հայաստանից գնացող ու եկող ուղևորների 2.5 տոկոսն էր հայկական ավիաընկերություններով փոխադրվել, ապա նախորդ տարի այդ թիվը 25 տոկոսի հասավ։ Այսինքն` ամեն 4-րդ մարդը տեղափոխվում է հայկական ավիաընկերություններով»,– ասաց Սանոսյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ 2022–ին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել և մեկնել 3.7 մլն մարդ, որից 951 հազարը` հայկական ընկերությունների օդանավերով։

Սանոսյանը նաև նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում օրական չվերթերի թիվը գերազանցում է 90-ը, ինչը օդանավակայանի հնարավորությունների սահմանագիծ

«Օդանավակայանն աշխատում է ծանրաբեռնված, և կառավարությունը քննարկում է այնտեղ նոր շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ավելացման հարցը»,– ասաց Սանոսյանը։

Ինչ վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Սանոսյանի խոսքով` 2022-ին երկաթուղով 501 000 ուղևոր է տեղափոխվել։

  • Կիսվել: