շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները կընդարձակվեն. նախարար

«Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները կընդարձակվեն. նախարար

Նախատեսվում է բարելավել «Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները և մի շարք ծառայություններ ավելացնել։ Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի կատարողականի ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
 
«ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, և «Զվարթնոց» օդանավակայանի գործընկերների հետ փորձում ենք աշխատանքներ տանել։ Իրենք շենքային պայմանները բարելավելու, ընդարձակելու, ինչպես նաև մի շարք ծառայություններ ավելացնելու ներդրումային ծրագիր ունեն։ Հաշվի առնելով, որ դա ՀՀ կառավարության հետ պայմանագրի մաս է կազմելու, փորձում ենք քննարկել, թե ինչ կարելի է անել»,– ասաց Սանոսյանը։
 
Նա նշեց, որ այսօր ուղևորաշրջանառության 25 տոկոսը բաժին է ընկնում հայկական ավիաուղիներին, «Զվարթնոցում» օրական մինչև 96 ինքնաթիռ է վայրէջք կատարում կամ թռչում։ Այս ամենն էլ հանգեցրել է նրան, որ «Զվարթնոցը» գերծանրաբեռնված է աշխատում։
Սանոսյանի խոսքով` այժմ Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հարավարևմտյան թաղամասից դեպի օդանավակայան տանող ճանապարհը բարեկարգվի և այդ երթուղին ավելի հեշտացվի։

  • Կիսվել: