ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժողովուրդ». Ուշագրավ փոփոխություններ․ ովքեր են շատ հարկեր վճարել, ում գործերն են վատ

«Ժողովուրդ». Ուշագրավ փոփոխություններ․ ովքեր են շատ հարկեր վճարել, ում գործերն են վատ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում տեղ գտած ընկերությունների մի մասը անկհայտ «թռիչք են կատարել»՝ ավելացնելով հարկերն ու բարձրանալով առաջատար հորիզոնականներ։ Մի մասն էլ՝ նվազեցրել են հարկերն ու իջել ավելի ցածր տեղեր:
Նախ նշենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:
Այսպիսով, առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը
«Գազպրոմ Արմենիա»՝ 17 մլրդ 773 մլն 025 հազար դրամ դրամ,
«Գրանդ Տոբակո»՝ 15 մլրդ 323 մլն 439 հազար դրամ,
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝  5 մլրդ 378 մլն դրամ,
«Սիփիես Օիլ»՝ 4 մլրդ 341 մլն դրամ,
«ՄՏՍ Հայաստան»՝ 3 մլրդ 895 մլն դրամ,
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան»՝ 3 մլրդ 479 մլն դրամ,
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»՝ 3 մլրդ 462 մլն դրամ,
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 3 մլրդ 383 մլն դրամ,
«Ֆլեշ»՝ 3 մլրդ 179 մլն դրամ,
«Ակվիլոն Թրեյդ»՝ 2 մլրդ 972 մլն դրամ։

Սակայն ուշագրավ է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում հանրապետության 1000 ամենախոշոր հարկատուները պետական բյուջե էին վճարել 212.2 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր, ավելի քիչ, քան այս տարի։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ խոշոր հարկատուների հարկերն աճել են 33.7 մլրդ դրամով կամ 18.9%-ով։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կրկին առաջատարն էր, որն այդ տարվա առաջին եռամսյակում վճարել է 13.67 լրդ դրամի հարկեր։ Երկրորդ խոշոր հարկատուն կրկին ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն էր՝ 12.8 մլրդ դրամի հարկերով։ Իսկ երրորդ խոշոր հարկատուն  «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունն էր՝ 4.6 մլրդ դրամի հարկերով․ որն այժմ իջել է ութերորդ տեղը։

Չորրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»  ընկերությունն էր՝ հարկերի ծավալը կազմել էր 3.9 մլրդ դրամ, այն մեկ սանդղակով բարձրացել է` դեպի երրորդ հորիզոնական։
Նախորդ տարի հնգյակը եզրափակում էր բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը, որը հիմա չորրորդ տեղում է։ Իսկ «Ֆլեշ» ընկերությունը վեցերորդ հորիզոնականից այս տարի հայտնվել է 9-րդ հորիզոնականում՝ նվազեցնելով հարկերը։ Յոթերորդ հորիզոնականում նախորդ տարի հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն էր, սակայն այս տարի այն չի հայտնվել անգամ լավագույն տասնյակում։
«Հայկական ատոմային էլեկտրակայանը» պահպանել է իր դիրքերը՝ մնալով 8-րդ հորիզոնականում։
Նախորդ տարվա 9-րդ եւ 10-րդ հորիզոնականներում հայտնված ընկերությունները այս տարի լավագույն տասնյակում էլի չեն հայտնվել: Այս տարվա հայտնություններից մեկը «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունն է: Այս ընկերությունը մաս է կազմում Տաշիր հոլդինգին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: