երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ անձնական շփում կունենան դեմ առ դեմ

Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ անձնական շփում կունենան դեմ առ դեմ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կկայանա նախքան «նորմանդական քառյակի» մամուլի ասուլիսը, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ Պուտինն արդեն երկկողմ հանդիպումներ է անցկացրել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ: Նախապես գագաթնաժողովի օրակարգով նախատեսված էր, որ երկու երկրների ղեկավարները հանդիպում կանցկացնեն համատեղ ասուլիսից հետո:

Այս հանդիպումը լինելու է երկու նախագահների առաջին անձնական շփումը դեմ առ դեմ: Մինչ այս նրանք միայն հեռախոսով են բանակցել:

Պեսկովը նաև հայտնել է, որ Զելենսկին ու Պուտինը «նորմանդական քառյակի» ձևաչափով հանդիպման մեկնարկից առաջ միմյանց ողջունել են ձեռքսեղմամբ: 

  • Կիսվել: