Պեսկովը խոսել է Պուտինի ու Թրամփի հանդիպման «համաշխարհային կարևորության» մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում կարող է անհրաժեշտ լինել ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես համոզված եմ, որ [ՌԴ] նախագահն ուրախ կլինի այնտեղ հանդիպել նախագահ Թրամփին, և այդ հանդիպումը անհրաժեշտ կլիներ ոչ միայն մեր երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի համար»:



