Ժ. 22:30-ի դրությամբ հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է՝ բացառությամբ մի քանի շենքի. ՀԷՑ
ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ մարվել է։ Այդ մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:
Նշվում է, որ ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի (մի քանի հարյուր բաժանորդ), որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում։



