ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 30 տոկոս աճ. Քերոբյան

Զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 30 տոկոս աճ. Քերոբյան

Հայաստանում նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 30 տոկոս աճ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մինչև օգոստոսի վերջը Հայաստան է եկել 488 հազար տուրիստ, իսկ օգոստոսին 143 հազար: Դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ունենք 30 տոկոսի աճ: Ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք մեկ մլն-ից ավելի տուրիստ կունենանք: Պլանավորված էր 1,2 մլն՛՛:

  • Կիսվել: