երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զարգանում են Իրանի Ղազվինի և Հայաստանի Սյունիքի մարզերի միջև առևտրային հարաբերությունները

Զարգանում են Իրանի Ղազվինի և Հայաստանի Սյունիքի մարզերի միջև առևտրային հարաբերությունները

Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի Ղազվին և Հայաստանի Սյունիք նահանգների միջև առևտրային հարաբերությունների զարգացման ուղիները, գրում է parstoday.ir-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքում Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության հետ համակարգմամբ, որի նպատակն է՝ ծանոթանալ Իրանի և Հայաստանի այս երկու նահանգների տնտեսական կարողություններին և զարգացնել գործարար և առևտրային հարաբերությունները։

Որոշ ժամանակ առաջ, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև երեք միլիարդ դոլարի առևտրային նպատակին, ասել է,- «Ռուսաստանից և Չինաստանից հետո Իրանն այժմ երրորդ խոշորագույն արտահանողն է դեպի Հայաստան»:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի շատ լավ քաղաքական հարաբերություններին և առևտուրը խթանելու և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու երկու կառավարությունների վճռականությանը`Փեյման Փաքն ընդգծել է,-«Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամ երկիրն է, որը մեզ հետ ընդհանուր սահման ունի և ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և այս միության շուկայի միջև։

 

  • Կիսվել: