չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Յունիբանկը տրամադրեց 10 մլն ՀՀ դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի

Յունիբանկը տրամադրեց 10 մլն ՀՀ դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի

Յունիբանկն այսօր փոխանցեց 10 մլն ՀՀ դրամ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար: Ընթացքում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցումը։

  • Կիսվել: