Ըստ Forbes-ի՝ հայկական Service Titan-ը 100 լավագույն ամպային ընկերությունների ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը
Հայազգի Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի կողմից հիմնադրված Service Titan Armenia-ն զբաղեցրել է յոթերորդ տեղը ամերիկյան Forbes-ի 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում։
ServiceTitan-ը անհատական ծառայությունների ոլորտում գործող ընկերությունների համար ծրագրային ապահովման տրամադրման շուկայի առաջատարներից է, որի արժեքը կազմում է 9,5 մլրդ դոլար։
Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 7500 հաճախորդ և ավելի քան 1800 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում և Երևանում: