չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընթանում է Իսահակյան-Գյումրի և դեպի Երերույքի տաճար ճանապարհների շինարարությունը

Ընթանում է Իսահակյան-Գյումրի և դեպի Երերույքի տաճար ճանապարհների շինարարությունը

Ընթանում են Իսահակյան-Գյումրի և դեպի Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները:

Շուրջ 15 կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է Բագրավանի տարածքից։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը նշեց, որ  ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամը հատկացրել է։

«300 մլն 264 հազար դրամ գումար էլ կառավարության կողմից հատկացվել է Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար։ Աշխատանքները մեկնարկել են Երերույքի հատվածից, շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն»,-հավելեց Արաքսյա Կիրակոսյանը:

  • Կիսվել: