շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ընդունվել է Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող օրինագիծը

Ընդունվել է Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող օրինագիծը

Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «AKIpress»-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովը:

Նա, մասնավորապես, նշել է, որ օրինագիծը նպատակ ունի զարգացնել և ուժեղացնել երկկողմ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցությունը:  

Դա հնարավորություն կտա երկրների հարկ վճարողներին խուսափել կրկնակի հարկման ռիսկից: Սմաիլովը նաև նշել է, որ համաձայնագիրը ԵԱՏՄ-ի այն միջոցառումներից է, որն ուղղված է երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:

  • Կիսվել: