ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
WTI  նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 21,41 դոլարի  մեկ բարելի դիմաց

WTI նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 21,41 դոլարի մեկ բարելի դիմաց

WTI  նավթի ՝ 2020 թվականի հունիսին մատակարարման Ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում աճել է 4,80 տոկոսով ՝ բարելի դիմաց մինչեւ 21,41 դոլար:Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները Երևանի ժամանակով ժամը 08: 54-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է 25,36 դոլար (-0,82 տոկոս):

WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազել է մինչեւ բացասական ցուցանիշներ ։ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 16:36-ին (Երեւանի ժամանակով 00:36-ին) էներգակրի մատակարարումների գինը մայիսին նվազել է 35,97 դոլարով (196,88 տոկոս) ՝ մինչեւ մինուս 17,7 դոլար: Մատակարարումների արժեքը հունիսին էժանացել է բարելի դիմաց մինչեւ 20 դոլար:

Երևանի  ժամանակով 8:57-ի դրությամբ NYMEX բորսայում մայիսյան ֆյուչերսների գինն աճել է եւ գտնվում է բարելի դիմաց 1,55 դոլարի մակարդակում:

WTI տեսակի նավթը արդյունահանվում է Տեխասում և հիմնականում օգտագործվում է բենզինի արտադրության համար ։ Դրա արժեքը սովորաբար տարբերվում է Brent-ից ցածր ուղղությամբ, որին ավելի շատ կողմնորոշվում է համաշխարհային շուկան, այդ թվում ՝ ռուսական Urals-ը ։ Դա պայմանավորված է նրանով, որ WTI-ի ֆյուչերսները ուղղակիորեն կապված են ֆիզիկական մատակարարումների հետ՝ ի տարբերություն Brent-ի:

  • Կիսվել: