շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Wizzair-ի ավիաթռիչքները կարող են ամբողջապես վերագործարկվել. պարետ

Wizzair-ի ավիաթռիչքները կարող են ամբողջապես վերագործարկվել. պարետ

Հենց այսօր՝ մինչև ԱԺ նիստը, ես հեռախոսակոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ, և նրանց հետ քննարկել ենք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Պատգամավորի հաջորդ դիտարկմանը, թե Քաթարի և դեպի Եվրոպա գնացող ավիափոխադրողները պլանավորում են մասամբ սկսել չվերթներն ու կանոնավոր փոխադրումներ, այդ հարցով մոտավոր ի՞նչ ժամկետներ են նախատեսվում, Ավինյանն արձագանքեց։

«Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակից», ասաց Ավինյանը։

  • Կիսվել: