շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում, այդ թվում «Շիրակ» օդանավակայանում

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում, այդ թվում «Շիրակ» օդանավակայանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը 09:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գյումրի քաղաքի՝ Գ. Նժդեհի հրապարակի 2, 4 շենքերի և կոտորակների, թիվ 139 տնակային տարածքի, Ախուրյանի խճուղու, Օդանավակայան թաղամասի, Արևելյան թաղ. 1, 2, 3 շենքերի, Բաղրամյան, Թեհլերյան փողոցների, Կոմիտասի փող. 2-րդ, 3-րղ փակուղիների, «Շիրակի» օդանավակայանի,

Ախուրյան գյուղի՝ Գյումրու խճուղու, Գյուղշին. թաղամասի, Ջրաշինարարների փողոցի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: