շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանը երկարաձգել է «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը․ երկիրը շուրջ 15% զեղչով գազ կգնի

Վրաստանը երկարաձգել է «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը․ երկիրը շուրջ 15% զեղչով գազ կգնի

Հաշվի առնելով այս ուժեղացված մրցակցությունը և այն փաստը, որ նավթի համաշխարհային գներն անկում են ապրում՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի ներկայիս վերանայումը, որն արդեն ուժի մեջ է մտել, նպաստում է գնի իջեցմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, հայտնում է rustavi2.ge կայքը:

Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանը երկարաձգել է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրը, սակայն փաստաթղթի բովանդակությունը դեռևս անհայտ է։ Նախարարի խոսքով՝ ռուսական ընկերության հետ նոր պայմանները նախատեսում են սակագնի նվազում:

«Առևտրային գաղտնիքների հետ կապված ես թվեր չեմ հրապարակի, բայց կարող եմ ասել, որ խոսքը գնի շուրջ 15% նվազման մասին է: Այսօր այս շուկան լիովին մրցունակ է, և առևտրային ոլորտում գներն աստիճանաբար անկում են ապրում»,- ասել է նախարարը:

Նաթիա Թուրնավայի խոսքով՝ գների նվազումը պայմանավորված է մրցակցային միջավայրով և համաշխարհային էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակով:

  • Կիսվել: