երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Վրաստանից արտահանման հիմնական ուղղությունների շարքում առաջին տեղում է Հայաստանը

Վրաստանից արտահանման հիմնական ուղղությունների շարքում առաջին տեղում է Հայաստանը

Այս տարվա հունվար-փետրվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) հասել է 2.9 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մասին հայտնել է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը:

Նշվում է, որ  արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 12.3%-ով (արտահանումն աճել է 20.3%-ով, իսկ ներմուծումը ՝ 9%-ով)։

Վրաստանի առևտրային գործընկերների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, նրան բաժին է ընկնում վրացական ապրանքաշրջանառության 16.1 տոկոսը (467 մլն դոլար): 

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ ընթացիկ տարում զգալիորեն աճել է վրացական ապրանքների արտահանումը ԱՊՀ երկրներ՝ գերազանցելով ընդհանուր ցուցանիշի 58%-ը։ ԵՄ արտահանման մասնաբաժինը կրճատվել է մինչև 12.7%։

Վրաստանից արտահանման հիմնական ուղղությունների շարքում առաջին տեղում է Հայաստանը (133.1 մլն դոլար), երկրորդ տեղում Ռուսաստանն է (128.2 մլն դոլար), երրորդում՝ Չինաստանը (112.4 մլն դոլար)։

 

  • Կիսվել: