չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս՝ ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն. «Առավոտ»

Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս՝ ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ է՝ վրացական կող­մը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտա­գործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում և այլն: Ռու­սական արտադրության պայթուցիկ նյու­թերով բեռնված մի բանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:

Այդ բեռները նախատեսված են հանքարդյունա­բերական «Գեոպրոմայնինգ» և Ագարա­կի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար: Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղ­վող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բատիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հա­յաստան՝ «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և հայկական այլ ընկերու­թյան համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կար­գի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս:

Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 1 6-ին և 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ոուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որևէ պատասխան չենք ստացել, ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն ենք, երկար տարիների փորձ ունենք, և երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:

 

  • Կիսվել: