հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերացվել  է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գյուրջյան Էկո Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության (ք․ Երևան) կասեցումը:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգում ու պարզել, որ արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:

  • Կիսվել: