հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Դուստրիկ Ղազարյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։

 

Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
• մսամթերքի արտադրամասը ապահովված չի եղել պատշաճ հիգիենիկ պայմաններով և ենթակա է եղել վերանորոգման,
• արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր չեն եղել,
• աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

 

Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

  • Կիսվել: