ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ

Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ

Հայաստան տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ։

«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Հադրութում գործունեություն իրականացնող «Դիզարտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ՝ հադրութցի փոքրիկների համար տարբեր խմբակներ կազմակերպելու, ինչպես նաև համերգներ ու այլ միջոցառումներ իրանացնելու ուղղությամբ։

«Համագործակցության ծրագրերն ուղղված են լինելու պարի, երգի, բարբառի ուսուցմանն ու զարգացմանը։ Ժամանակին Հադրութում կազմակերպությունն իրականացրել է տարաբնույթ մշակութային միջոցառումներ։ Այժմ մեր հիմնադրամի կողմից այդ նախաձեռնություններն աջակցություն են ստացել Երևանում։  Այս պահին 33 երեխա հնարավորություն կստանա օգտվել նման հնարավորությունից։ Հետագայում կաշխատենք ընդլայնել մասնակից երեխաների թիվը»,-նշում են «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի ներկայացուցիչները։

  • Կիսվել: