ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։

Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝

  • Երիտասարդական ձեռներեցություն.
  • Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում.
  • Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 2-ը ներառյալ:

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչություն, հեռ.՝ +374 10 599 642 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

  • Կիսվել: