Քաղաքացիներն իրազեկման ակցիա են անցկացնում ԲՈՒՀ-երում՝ ի աջակցություն տավուշցիների
Քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների, և կոչ անում Երևանի ԲՈՒՀ-երի ուսանողներին միանալ իրենց պայքարին:
Ակցիայի մասնակցիներից մեկի խոսքով, խնդիրը ոչ միայն Տավուշինն է, այլ ամբողջ Հայաստանինը, հետևաբար դրա դեմ պետք է պայքարել ողջ հայությամբ:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին է միացել նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը: