կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը 2024 թ-ին կավելանա 4.7 մլրդ դրամով

Վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը 2024 թ-ին կավելանա 4.7 մլրդ դրամով

Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն, նախորդ տարվա համեմատ, կաճի 4,7 միլիարդ դրամով, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը:

«Նախագծով նախատեսված է 2024 թվականին, ընդհանուր առմամբ, իրականացնել 24 միլիարդ 572 միլիոն դրամի ծախսեր, 11 ծրագրեր՝ 57 միջոցառումների միջոցով։ Դրանք են՝ պետական հատվածի արդիականացման ծրագիր, աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին, հանրային իրազեկում, քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր, տեսչական վերահսկողության ծրագիր, արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագիր, տոների և հիշատակի օրերի ծրագիր, զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավում, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում», - նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հիմնական ավելացումները կապված են պետական արդիականացման ծրագրի իրականացման հետ։

«Շուրջ 3 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր ունենք, որը ընդհանուր պետական կառավարման համակարգում սարքավորումների ձեռքբերման և ծրագրային ապահովումների համար է։ Հանրային հատվածի իրազեկման ծրագրով շուրջ 245 միլիոն դրամի ավելացում ունենք», - նշեց Խաչատրյանը։

  • Կիսվել: