շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահան Քերոբյանը ծանոթացել է «Cisco Internetworking» հայաստանյան մասնաճյուղի խնդիրներին

Վահան Քերոբյանը ծանոթացել է «Cisco Internetworking» հայաստանյան մասնաճյուղի խնդիրներին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 15-ին այցելել է «Cisco Internetworking» ընկերության հայաստանյան մասնաճյուղ, որը նախագծում, արտադրում և վաճառում է ինտերնետ պրոտոկոլի վրա հիմնված ցանցեր, կապի և ՏՏ ոլորտին առնչվող այլ պրոդուկտներ, տրամադրում ծառայություններ:

Նախարարությունից հայտնում են, որ Վահան Քերոբյանն ընկերության գործադիր տնօրեն Մերի Բեգլարյանի և ինժեներական բաժնի ղեկավար Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ընկերության գործունեությանը, առաջիկա ծրագրերին և առկա խնդիրներին։

Նախարարը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման միջոցառումը, որի միջոցով ընկերությունը կարող է ընդլայնել հնարավորությունները և ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների։

  • Կիսվել: