ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վահան Քերոբյանը կգործուղվի ԱՄՆ

Վահան Քերոբյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին որոշում է ստորագրել․

«1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հունիսի 19-23-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` «Ներդրումները տեղորոշում են Հայաստանը» խորագրով «Orion Summit 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Վահան Քերոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է որոշման մեջ:

  • Կիսվել: