ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վահան Քերոբյանը «Huawei Technologies» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է թվային տնտեսությանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանը «Huawei Technologies» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է թվային տնտեսությանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 21-ին հանդիպել է «Huawei Technologies» ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են թվային տնտեսությանը, էկոհամակարգերին, արևային էներգետիկայի ոլորտին, 5G ցանցի զարգացմանը, ոլորտային ընկերությունների կարողությունների հզորացմանն առնչվող հարցեր։

Թվային տնտեսության զարգացման համատեքստում հատկապես ընդգծվել է «խելացի» քաղաքների ստեղծման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում «խելացի» արևային համակարգերի ներդրման, R&D նորարարական գրասենյակների հիմնադրման, ինչպես նաև տեղեկատվական֊հաղորդակցական տեխնոլոգիաների (ICT) կիրառման կարևորությունը։

  • Կիսվել: