Վահան Քերոբյանը հայտարարեց հողային բարեփոխումների մեկնարկի մասին
Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը` բարձրացնել հողերի արտադրողականությունը և ավելացնել ֆերմերային տնտեսությունների եկամուտները:
«Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» թեմայով միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասացԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով հողային բարեփոխումների մեկնարկի մասին:
Խոսելով հողային բարեփոխումների իրականացման մեխանիզմների մասին` Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այսօրվա համաժողովը ուղղված է հենց նրան, որպեսզի հղկվի այն մեխանիզմների ցանկը, որոնք կիրառվելու են հողային ռեֆորմն իրականացնելու համար:
«Այն մարդիկ, ովքեր չեն մշակում իրենց հողը, կենթարկվեն որոշակի ճնշումների, բայց նաև ունենք խթանումներ, որոնք թույլ կտան մարդկանց կամ ընկերություններին միացնել իրենց հողակտորները և զբաղվել ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսական աշխատանքներով»,- եզրափակեց Քերոբյանը: