երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական արդիականացման միջոցառման բաղադրիչներին, որոնց շրջանակում պետությունը աջակցում է ընկերություններին նորագույն սարքավորումների ձեռքբերման և ներդրման հարցում, ինչպես նաև խրախուսում ընկերություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը։ 

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, տրամադրել տեղեկատվություն գործող ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

  • Կիսվել: