ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահան Քերոբյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, արտահանումների կազմակերպման հարցեր

Վահան Քերոբյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, արտահանումների կազմակերպման հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից: Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։
 
Հանդիպմանը քննարկվել են նաև Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացին, մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների ու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն ու արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։
 
Մտքեր են փոխանակվել նաև պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ոլորտում ավելի բարձր արդյունավետության ապահովման շուրջ։

  • Կիսվել: