հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահան Քերոբյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

Վահան Քերոբյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավար Աննա Քրիստինա Շիրմերին, տարածաշրջանային տնօրեն տիկին Բիրգիտ Հոլդերիդ-Քրեսին, ֆինանսական թիմի ղեկավար Հիլլե Հենեբրիին և ծրագրերի ավագ ղեկավար Քրիստոֆ Իզենմաննին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում KfW-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել արդյունաբերության, մետալուրգիայի, շինարարության, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը՝ նախարարը նշել է, որ պետությունը ներկայում խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։

  • Կիսվել: