կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վահան Քերոբյանը ամերիկացի և բրիտանացի ներդրողներին ներկայացրել է տնտեսական բարեփոխումների ընթացքը

Վահան Քերոբյանը ամերիկացի և բրիտանացի ներդրողներին ներկայացրել է տնտեսական բարեփոխումների ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին ընդունել է Morgan Stanley, Artisan Partners և T.RowPrice ամերիկյան և բրիտանական ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին, ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին, բիզնեսների թվային փոխակերպման ու ընկերությունների թվայնացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը, արտահանվող ապրանքների ու շուկաների դիվերսիֆիկացմանը, այլընտրանքային էներգետիկային և վերականգնվող էներգիայի աղբյուրներին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: