հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահան Քերոբյանն ու Ֆիլիպինների դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանն ու Ֆիլիպինների դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը ընդունել են ՀՀ-ում Ֆիլիպինների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բաիլենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կարևորվել է երկու երկրների տնտեսության ոլորտի վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը։ Այդ համատեքստում քննարկվել է համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:

  • Կիսվել: