Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 164, 166, 168 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Շնող բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:



