Մենք չենք դադարեցրել հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ․ Թրամփ
Մենք չենք դադարեցրել հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ։ Մենք օգնում ենք նրանց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի հետ փոխանակվում են հետախուզական տեղեկություններով:



