ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վահան Քերոբյանի մասնակցությամբ քննարկվել են խաղողի մթերմանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանի մասնակցությամբ քննարկվել են խաղողի մթերմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 17-ին հանդիպել ենք գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերեւս, ամենակարեւորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը եւ մթերումների սահուն կազմակերպումն է։ Այս ամսին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
 
՛՛Խոսել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քալերի գնալ եւ արագ զարգանալ։
Անդրադարձել ենք նաեւ գործող եւ նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին եւ դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։
 
Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, եւ մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար՛՛,-նշել է նա։
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: