ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուղեցույց` «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակից օգտվելու վերաբերյալ

Ուղեցույց` «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակից օգտվելու վերաբերյալ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ուղեցույց` «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակից օգտվելու վերաբերյալ: Հղումը այստեղ:

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու գործում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակը։

Չնայած պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններին այն մասին, որ այս պահին առկա ռեսուրսները բավարար են, այնուամենայնիվ, մի շարք սոցիալական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հավաքագրել են որոշ աջակցություն կամ ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել որպես օգնություն։ 

Այսպիսով, առկա ռեսուրսները կգույքագրվեն և դրանց հետագա կիրառումը կպլանավորվի «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»-ի միջոցով (հղումը), որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց ու կազմակերպություններին մեկտեղել ռեսուրսները և դրանք գրանցել համակարգում։ Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի և ԱՍՀՆ համար` ըստ անհրաժեշտության աջակցությունը համակարգելու և ըստ նպատակի տրամադրելու համար:

  • Կիսվել: