երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թումոն արցախցիներին առաջարկում է անվճար ուսում, կրթաթոշակ և 6 ամսում կրտսեր դասընթացավար դառնալու հնարավորություն

Թումոն արցախցիներին առաջարկում է անվճար ուսում, կրթաթոշակ և 6 ամսում կրտսեր դասընթացավար դառնալու հնարավորություն

Թումո ակադեմիան հայտարարել է Արցախցի դիմորդների համար ընդունելության հավելյալ փուլ: Դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր արցախցիները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից և փորձից:

Ակադեմիան հնարավորություն է տալիս վեց ամսում ձեռք բերել նոր մասնագիտություն և, հաջողությամբ ավարտելու դեպքում, միանալ Թումոյի աճող թիմին:

Ուսումնական ծրագրի ողջ ընթացքում ակադեմիայի բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ`

1-3 ամիսների ընթացքում` ամսական 75,000 դրամ

4-6 ամիսների ընթացքում` ամսական 120,000 դրամ

Դասընթացները տեղի կունենան ինտենսիվ գրաֆիկով` շաբաթական 5 օր, օրական 8 ժամ տևողությամբ: Ներկայումս դիմումներ են ընդունվում հետևյալ մասնագիտություններով.

  • Կապանում` ֆիլմերի ստեղծում, նկարչություն, գրաֆիկական դիզայն, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում
  • Դիլիջանում` անիմացիա, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, գրաֆիկական դիզայն
  • Երևանում` Երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, գրաֆիկական դիզայն

Եթե բնակվում եք Երևանում, Դիլիջանում, Կապանում կամ այս քաղաքներին հարակից տարածքներում և ցանկանում եք նոր մասնագիտություն ձեռք բերել, դառնալ կրտսեր դասընթացավար և աշխատել Թումոյում, ապա կարող եք լրացնել հայտը այստեղ։

Դիմումների վերջնաժամկետ` հոկտեմբերի 15:

  • Կիսվել: