երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տուգանքներն ինչո՞ւ եք 3 անգամ բարձրացրել․ կա՞ չափորոշիչ, թե՞ եղանակից է կախված․ Արթուր Խաչատրյան

Տուգանքներն ինչո՞ւ եք 3 անգամ բարձրացրել․ կա՞ չափորոշիչ, թե՞ եղանակից է կախված․ Արթուր Խաչատրյան

Մեր նպատակը տուգանքով բյուջեն լցնելը չէ. տնտեսվարողին պետք է ձեռնտու չլինի տուգանքը վճարել և շարունակել խախտումը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկման, թե ինչու են եռապատկում ընդհանուր օգտագործման ճանապարհների վնասման և օգտվելու կարգի խախտման համար տուգանքը:

«Տարբեր իրավախախտումների համար տուգանքների չափերը քննարկելիս մեզ համար ամենակարևոր գործոնները հետևյալներն են, որ տնտեսվարողներին կամ քաղաքացուն ձեռնտու չլինի տուգանքը վճարել ու շարունակել այդ գործունեությունը կատարել: Այսինքն՝ տուգանքը պետք է լինի զսպող, ոչ թե միջոց, որով պետբյուջե փող կլցվի: Մեր նպատակն ամենևին դա չէ»,- նկատեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ 1.5-2 մլն տուգանքն ինչ է փոխելու, եթե մարդը կարող է այդ տուգանքը վճարել և շարունակել խախտումը։

«Դրա համար որոշ դեպքերում կարող է նպատակահարմար լինել ոչ թե 10 անգամ, այլ 100 անգամ ավելացնել տուգանքի չափը»,- հավալեց իշխանական պատգամավորը։

Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե տուգանքներն ինչո՞ւ են 3 անգամ բարձրացրել․ կա՞ չափորոշիչ, թե՞ եղանակից, տրամադրությունից է կախված։

  • Կիսվել: