երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տրանսպորտի խնդիրը Երեւանում ահավոր. Անի Խաչատրյան

Տրանսպորտի խնդիրը Երեւանում ահավոր. Անի Խաչատրյան

Այո, տրանսպորտի խնդիրը Երեւանում ահավոր է: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Հիմա քննարկվում են լուծման տարբերակները: Ես 3-4 տարի Հայկ Մարությանին բղավում էի, որ չի կարելի տրանսպորտի խնդիրը հետաձգել, 2 տարի իր պատճառով այդ խնդիրը հետաձգվել է: Հիմա հնարավորինս արագ, ես կարծում եմ՝ հաջորդ տարվա կեսին տրանսպորտի խնդիրը վերջնական լուծված կլինի»,-ասաց նա:

Անի Խաչատրյանը հայտարարեց, որ դեռ Տարոն Մարգարյանի ժամանակ բավական գումար է հատկացվել եւ տրանսպորտի խնդրի կարգավորման ծրագիր է գնվել. «Երբ Հայկ Մարությանն ընտրվեց, ես ասել եմ, որ դա շատ լավ միջազգային նախագիծ է, պետք չի դրա տակ կոռուպցիոն մեխանիզմներ փնտրել, իսկ Մարությանը շոուի համար դրա տակ կոռուպցիոն մեխանիզմներ էր փնտրում: Երկու տարի հետո եկվ նորից այդ նախագծով սկսեց շարունակել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խցանումներին, ավագանու անդամը նշեց, որ դրա համար այլընտրանքային ճանապարհներ են պետք, եւ այդ հարցը հիմա քննարկվում է:

  • Կիսվել: